Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։ «Զինագործները» պատրաստ են առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել իրենց ֆուտբոլիստի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Գրեմ Բեյլին։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված գլխավոր հավակնորդներից մեկը Մադրիդի «Ռեալն» է։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է Սուբիմենդիի տրանսֆերը զիջել մադրիդցիներին, սակայն «սերուցքայինները» լուրջ մրցակցության կբախվեն նրա համար մղվող պայքարում։
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Սուբիմենդին դժգոհ է «Արսենալում» իր ունեցած կարգավիճակից և ցանկանում է հեռանալ թիմից։


























































