Ռոբերտ Լևանդովսկին չի մոռացել 2020 թվականի «Ոսկե գնդակի» մասին. մրցանակ, որի հանձնման արարողությունը չեղարկվեց COVID-19 համավարակի պատճառով: Այս մասին պատմել է France Football ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Պասկալ Ֆերեն՝ կիսվելով այն ժամանակ կայացրած որոշման վերաբերյալ իր մտքերով և հիշելով լեհ հարձակվողի հետ խոսակցությունը:
«Նա ատում է ինձ այն բանի համար, որ 2020 թվականին «Ոսկե գնդակի» հանձնումը չեղարկվեց: Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք, նա մատնացույց է անում ինձ և ասում՝ «սա այն մարդն է, որի պատճառով ես չստացա «Ոսկե գնդակը»»,- Ֆերեի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it պարբերականը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին այժմ հանդես է գալիս MLS-ում։ Այս տարվա ամռանը նա միացել է ամերիկյան «Չիկագո Ֆայեր» ակումբին։



























































