«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ հաղթական խաղում (3-0) կիսապաշտպան Ռոդրիի հարկադրված փոխարինումը:
Կատալոնացիների կազմում գոլերի հեղինակ էին դարձել Լամին Յամալն ու դուբլ ձևակերպած Ռաֆինյան։ 30-ամյա իսպանացի ֆուտբոլիստը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում, սակայն ընդմիջմանը նրան փոխարինել էր ակումբի սան Մարկ Բեռնալը:
«Ռոդրին մկանային անհանգստություն ունի։ Առայժմ հստակ ոչինչ չեմ կարող ասել, պետք է սպասել բուժզննման արդյունքներին։ Բրայան Ֆարինյասը նույնպես հոգնել էր, ուստի փոխարինում խնդրեց։ Մյուս բոլոր փոխարինումները կատարվել են զուտ մարտավարական նկատառումներից ելնելով: Մենք չորս օր ունենք վերականգնվելու և «Ատլետիկոյի» դեմ խաղին որակյալ նախապատրաստվելու համար»,- Ֆլիկի խոսքերն են մեջբերում իսպանական Marca պարբերականը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրին բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։ Չեմպիոնների լիգայի հաջորդ տուրում «Բարսելոնան» նոյեմբերի 25-ին արտագնա խաղում կմրցի ադրբեջանական «Սաբահի» հետ։
























































