Բիլբաոյի «Ատլետիկի» և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Ունաի Սիմոնը կիսվել է 2026 թվականի աշխարհի առաջնության հուշերով՝ պատասխանելով ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կայացած մրցաշարի ամենաբարդ մրցակցի մասին հարցին։
«Ամենադժվարը 1/8 եզրափակիչի՝ Պորտուգալիայի դեմ խաղն էր։ Տպավորություն էր, թե նրանք ուր որ է կընկրկեն, բայց ոչ. նրանք շարունակում էին պրեսինգի դիմել, վազել գնդակի հետևից և պայքարել։ Այնուամենայնիվ, նրանց հոգնածությունը մեծամասամբ հանգեցնում էր նրան, որ մեր դարպասին մոտենում էին ոչ շահեկան դիրքերից և շտապողականություն էին ցուցաբերում»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։
Հիշեցնենք, որ «Կարմիր ֆուրիան» հռչակվեց աշխարհի չեմպիոն՝ եզրափակիչում 1-0 հաշվով առավելության հասնելով Արգենտինայի ազգային հավաքականի նկատմամբ։
Հավելենք նաև, որ օրեր առաջ կայացած «Ոսկե գնդակի» հոբելյանական 70-րդ մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն դարպասապահ էր ճանաչվել հենց Ունաի Սիմոնը։




























































