Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 1-5-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը ուսումնամարզական հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին։
- Ալբերտ Աղաջանով — «ՏԶՄՍ Տուլա»
- Ֆակունդո Օհաննեսյան — «Բուրելա»
- Արթուր Մկրտչյան — «Յունիսպորտ»
- Մարտին Ռամիրո — «Պրիմեռա Խունտա»
- Աղասի Եղիազարյան — «Երևան»
- Պուտրուս Վասիլև — «Յունիսպորտ»
- Արթուր Մելքոնյան — «Յունիսպորտ»
- Միհրան Դերմենջյան — «Յունիսպորտ»
- Սարգիս Մարգարյան — «Յունիսպորտ»
- Միքայել Ղանդիլյան — «Երևան»
- Գարեգին Մաշումյան — «Յունիսպորտ»
- Նիկիտա Խրոմիխ
- Ռաֆիկ Մելիքյան — «Յունիսպորտ»
- Դենիս Նեվեդրով — «Տյումեն»
- Արսեն Պետրոսով — «Տորպեդո»
- Էրիկ Լազարյան — «Երևան»
- Էրիկ Հակոբյան — «Երևան»
Այս հավաքով մեր ընտրանին կպատրաստվի ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի՝ Շվեդիայի դեմ արտագնա հանդիպմանը։ Այն կկայանա նոյեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով18:00-ին, շվեդական Գևլե քաղաքի Գևլեհովշալեն մարզահամալիրում։
ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի առաջին խաղում մեր ընտրանին 2-3 հաշվով զիջել էր Հունգարիայի հավաքականին։




























































