Լեհաստանի ազգային հավաքականի և ամերիկյան «Չիկագո Ֆայրի» 38-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հումորով է բացատրել, թե ինչու իր կարիերայի ընթացքում երբեք հանդես չի եկել Լոնդոնի «Արսենալում»։
X սոցիալական ցանցի De Marke Sports էջում տարածված տեսանյութում Մյունխենի «Բավարիայի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի մասնակցությամբ հետևյալ երկխոսությունն է ծավալվել.
– Ռոբերտ, ևս մեկ անգամ ասա, ինչո՞ւ չես խաղացել «Արսենալում»։
«Որովհետև ես ցանկանում էի տիտղոսներ նվաճել (ծիծաղում է)»։
– Մենք հենց նոր մեկը նվաճեցինք։
«Դուք ստիպված չէիք լինի այդքան երկար սպասել,- կատակել է Լևանդովսկին»։
Հիշեցնենք, որ իր հարուստ կարիերայի ընթացքում լեհ հարձակվողը դարձել է Լեհաստանի չեմպիոն և գավաթակիր, 10 անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունում, ևս 3 անգամ՝ Իսպանիայի Լա լիգայում։ «Բավարիայի» կազմում Լևանդովսկին նվաճել է նաև Չեմպիոնների լիգայի գավաթը, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթն ու աշխարհի ակումբային առաջնության տիտղոսը։




























































