Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը թարմացրել է 2026/27 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում թիմերի հաղթելու հավանականությունը՝ լիգայի փուլի 3-րդ տուրի հանդիպումներից հետո։
Ըստ Opta Analyst-ի հաշվարկների՝ մրցաշարի գլխավոր ֆավորիտը Լոնդոնի «Արսենալն» է։ «Զինագործների» չեմպիոնության շանսերը գնահատվում են 20,56%։ Լավագույն եռյակում են ընդգրկվել նաև Մյունխենի «Բավարիան» (15,41%) և անգլիական մեկ այլ գրանդ՝ «Մանչեսթեր Սիթին» (13%)։
Չեմպիոնների լիգայի հաղթողի հավակնորդների լավագույն հնգյակը եզրափակում են կատալոնական «Բարսելոնան» (11,39%) և մրցաշարի գործող գավաթակիր «Պարի Սեն Ժերմենը» (10,1%)։
Հատկանշական է, որ երեք տուրից հետո Չեմպիոնների լիգայի լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է հենց ՊՍԺ-ն, որը վաստակել է առավելագույն՝ 9 միավոր։ Նույնքան միավոր ունեն նաև անգլիական «Ասթոն Վիլան» ու «Լիվերպուլը», ինչպես նաև իսպանական Մադրիդի «Ռեալն» ու «Բետիսը», սակայն այս թիմերը փարիզյան ակումբին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով։ Իսկ ահա գլխավոր ֆավորիտ համարվող «Արսենալը» 7 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում։




























































