Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մարտական ոչ-ոքի խաղաց «Լիդս Յունայթեդի» հետ (1-1):
Խաղի հաշիվը բացվեց առաջին խաղակեսում. 35-րդ րոպեին մանկունիացիներին առաջ մղեց Բրայան Մբեումոն։ Տանտերերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը երկրորդ կեսի մեկնարկում. 51-րդ րոպեին աչքի ընկավ Դոմինիկ Կալվերտ-Լյուինը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին:
Հատկանշական է, որ «կարմիր սատանաները» շարունակում են իրենց անհաջողությունների շարքը. թիմը բոլոր մրցաշարերում անցկացրած իր վերջին վեց խաղերում հաղթանակ չունի։ Այդ վեց հանդիպումներում մանկունիական ակումբը կրել է երեք պարտություն, իսկ ևս երեք խաղ ավարտել է ոչ-ոքի։
Այս հանդիպումից հետո «Լիդսը» վաստակած 10 միավորով զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 7 միավորով հանգրվանել է 13-րդ տեղում։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Բորնմուտ» — «Սանդերլենդ»՝ , հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Բրայթոն» — «Քրիստալ Փելաս»՝ , հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































