ԵԼ լիգայի փուլի երկրորդ տուրի շրջանակում «Լիոնը» սեփական հարկի տակ մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ։
Հանդիպումն ավարտվեց ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 3-2 հաշվով։ Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Տոլիսոն, Կամարան և Շուլցը, իսկ հյուրերի կազմում՝ Պինոն ու Կամադան։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

«Սանդերլենդը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց պորտուգալական «Տորենսեի» հետ։ Առաջին խաղակեսում տանտերերն առաջ անցան հաշվի մեջ․ աչքի ընկավ Վոլնեյը։ Երկրորդ կեսում անգլիական ակումբը կարողացավոչ միայն խուսափել պարտությունից, այլ նաև հաղթանակ տոնել Ահոկայի և ավելացված ժամանակում՝ Սադիկիի գոլերի շնորհիվ։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-2 հաշվով։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող հանդիպումների արդյունքները․
«Սեն Ժիլ» — «Ռեալ Սոսյեդադ» / 1-1
«Սպարտա» — «Լիլեստրոմ» / 1-1
Մրցաշարային աղյուսակը


























































