Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի հանդիպումներից հետո Goal-ը թարմացրել է մրցաշարի ֆավորիտների իր վարկանիշը։
ՊՍԺ-ն գլխավորում է վարկանիշային աղյուսակը։ Երեկ Լուիս Էնրիկեի թիմը 4-2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։ Փարիզեցիները հաղթել են Չեմպիոնների լիգայի նախորդ երկու խաղարկություններում և ձգտում են դա անել երրորդ անգամ անընդմեջ՝ կրկնելով «Ռեալ Մադրիդի» նվաճումը։
«Բարսելոնան» երկրորդն է վարկանիշում, իսկ «Արսենալը» եզրափակում է լավագույն եռյակը։
Լավագույն տասնյակում են ըստ հերթականության՝ «Բավարիան», «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Ատլետիկո Մադրիդը», «Աստոն Վիլան» և «Ինտեր Միլանը»։
























































