Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նարեկ Հովհաննիսյանը նորամուտը նշեց Գդանսկի «Լեխիայի» կազմում։
Լեհաստանի Առաջին լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Լեխիան» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Ստալին»։
Հանդիպման 71-րդ րոպեին, երբ հաշիվն արդեն 0-2 էր, հյուրերի կազմում փոխարինման դուրս եկավ Նարեկը՝ նորամուտը նշելով նոր թիմի կազմում․ Հովհաննիսյանը լեհական ակումբ է տեղափոխվել Երևանի ԲԿՄԱ-ից։
Հայ ֆուտբոլիստն ու լեհական ակումբը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։
«Լեխիան» այս հանդիպումից հետո 16 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում։



























































