Իտալական Ա Սերիայի 2026/2027 մրցաշրջանի 6-րդ տուրում Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում կայացավ «Նապոլի» — «Ֆրոզինոնե» հանդիպումը: Էրմանո Ֆելիչանիի գլխավորությամբ ընթացող խաղն ավարտվեց դաշտի տերերի վստահ և խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով բացեց «Նապոլիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն։ Նշենք, որ դրանից ընդամենը երկու րոպե առաջ դաշտի տերերի հարձակվող Ռասմուս Հոյլունդի խփած գնդակը VAR համակարգի միջամտությունից հետո չեղարկվել էր։ Արդեն 32-րդ րոպեին վինգեր Նոա Լանգը կրկնապատկեց նեապոլցիների առավելությունը՝ ամրապնդելով իր թիմի դիրքերը:
Հանդիպման վերջակետը դրվեց մրցավարի կողմից ավելացված ժամանակում. 90+4-րդ րոպեին Դե Բրույնեն դարձավ դուբլի հեղինակ՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։
Վեց տուրից հետո թիմերն իրենց ակտիվում ունեն 10-ական միավոր: Առաջնության հաջորդ տուրում «Ֆրոզինոնեն» սեփական հարկի տակ կընդունի «Սասուոլոյին», իսկ «Նապոլին» կհյուրընկալվի «Վենեցիային»։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս պահին



























































