Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո գլխավորել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային մարզիչների վարկանիշային աղյուսակը։ Այս մասին հայտնում է La Vanguardia պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի մասնագետն այսուհետ տարեկան կվաստակի մոտ 26 միլիոն եվրո։ Նախկինում նրա աշխատավարձը կազմում էր մոտ 17,3 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։ Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ալ-Հիլյալը» գլխավորող Սիմոնե Ինձագին (տարեկան 25,7 միլիոն եվրո եկամտով), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն՝ տարեկան 23,2 միլիոն եվրո աշխատավարձով։
Հիշեցնենք, որ Արտետայի նոր համաձայնագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։ Իսպանացին լոնդոնյան թիմը գլխավորում է 2019 թվականի դեկտեմբերից և 2025/26 մրցաշրջանում թիմին հասցրել է Անգլիայի չեմպիոնության։


























































