UFC-ի թեթևագույն քաշային կարգի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Պետր Յանը կիսվել է իր սպասելիքներով Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի առաջիկա դիմակայության վերաբերյալ:
«Արմանն ավելի շատ հակված է մենամարտը վարել ըմբշամարտի ոճով, իսկ Ռուֆին ընդգծված հարվածային մարտիկ է: Նա նախընտրում է գործել հեռավորությունից՝ առավելագույնս օգտագործելով իր անթրոպոմետրիկ (մարդու մարմնի ֆիզիկական չափերի և կառուցվածքի ցուցանիշներ) տվյալները՝ երկար ձեռքերն ու ոտքերը: Այս հակամարտությունում գործ ունենք երկու միանգամայն տարբեր ոճերի բախման հետ: Ով կկարողանա մրցակցին պարտադրել իր կանոնները, նա էլ կտոնի հաղթանակը: Իմ կանխատեսմամբ՝ Արման Ծառուկյանը կհաղթի այս մենամարտում»,- նշել է Յանը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակված տեսանյութում:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյան — Մաուրիսիո Ռուֆի դիմակայությունը կայանալու է Լոս Անջելեսի «Crypto.com» արենայում։ Ըստ տեղեկությունների՝ այս մենամարտում հաղթելու դեպքում հայ մարտիկը լուրջ հայտ կներկայացնի չեմպիոնական գոտու համար պայքարելու համար, իսկ մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը։




























































