Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն իսպանական AS պարբերականին տված հարցազրույցում անկեղծացել է, թե նախկին ֆուտբոլիստներից ում կցանկանար հրավիրել «արքայական» ակումբ։
«Կրիշտիանու Ռոնալդուին, Զինեդին Զիդանին կամ Ռոնալդոյին, եթե նրանք կարողանային վերադառնալ… Կրիշտիանուն կարող էր վերադառնալ։ Զիզուն ժամանակ առ ժամանակ դեռ խաղում է։ Իսկ Ռոնալդոն․․․ բարձր կարգը երբեք չի մարում։ Նրանք «Ռեալի» իսկական խորհրդանիշներն են։
Նրանք շատ բան են տվել ակումբին և մինչև հիմա հսկայական հարգանք ու վառ էմոցիաներ են պարգևում մադրիդյան երկրպագուներին»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում աղբյուրը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մբապեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 200 մլն եվրո։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 8-ին France Football հեղինակավոր պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ-2026»-ի հավակնորդների ցանկը: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում։
























































