Ռաֆինյա Դիասը, Լամինե Յամալը և Ֆերմին Լոպեսը 16 գոլ են խփել «Բարսելոնայի» 2026-27 մրցաշրջանի Լա Լիգայի առաջին հինգ խաղերում։
Ռաֆինյան խփել է վեց գոլ, Յամալը՝ նույնքան, իսկ Ֆերմին Լոպեսը՝ չորս։ Transfermakt-ի տվյալներով՝ ոչ մի հարձակողական եռյակ այդքան շատ գոլ չի խփել Իսպանիայի առաջնության առաջին հինգ խաղերում 1958-59 մրցաշրջանից ի վեր։
Այդ մրցաշրջանում Ալֆրեդո Դի Ստեֆանոն, Ֆերենց Պուշկասը և Հեկտոր Ռիալը խփել են «Ռեալ Մադրիդի» 16 գոլերը այդ ժամանակահատվածում։
Այսօր կատալոնացիները հաղթել են «Լևանտեին» 4-2 հաշվով։ Հանդիպման մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
























































