Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 7-րդ տուրում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում երեք անպատասխան գնդակ ուղարկեց հետնապահ «Սյունիքի» դարպասը (3-0):
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Կառլոս Ֆրանսան։ Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիայի» առավելությունն էլ ավելի ամրապնդեց Աարայիկ Էլոյանը, որը գրավեց մրցակցի դարպասը 62-րդ և 73-րդ րոպեներին՝ դառնալով դուբլի հեղինակ և ձևակերպելով խաղի վերջնահաշիվը։
Փաստացի, «Սյունիքը» միակ ակումբն է ՀՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում, որը դեռ հաղթանակ չունի իր ակտիվում:
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































