«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նշել է, որ գոհ է իր թիմի խաղից «Վալենսիայի» դեմ։ Կատալոնացիները Լա Լիգայի 4-րդ տուրի արտագնա խաղում հաղթեցին 5-0 հաշվով։
«Ֆանտաստիկ խաղ։ Մենք խաղը վերահսկում էինք հենց սկզբից։ Հենց դա է, ինչ ես ուզում եմ։
Ինձ համար սա ընդամենը երեք միավոր է։ Իհարկե, մենք լավ ենք խաղում, մենք տարածք ունենք։ Մենք լավ ենք հարձակվում ցածր բլոկով, ինչը լավ է տեսնել։ Մենք կարողացանք վերահսկողություն հաստատել խաղի նկատմամբ այս մթնոլորտում։
Չգիտեմ՝ պե՞տք է շարունակել հարձակվել, երբ արդեն 5-0 հաշվով առաջ ես։ Գուցե մենք պետք է մի փոքր ավելի շատ վերահսկենք խաղը։ Մենք շատ խաղեր ունենք խաղալու, և մենք պետք է խնայենք էներգիան, երբ հնարավոր է», — ասել է Ֆլիկը Movistar-ին տված հարցազրույցում։
























































