«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Էնջ Պոստեկօղլուն անկեղծացել է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը գլխավորելու իրական դրդապատճառների մասին։
Ավստրալացի մասնագետը չի թաքցրել, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատելու հնարավորությունը վճռորոշ դեր է խաղացել այս քայլին գնալիս։
«Երբ ես դեռ խաղացող էի, իմ մարզիչն էր Ֆերենց Պուշկաշը՝ բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկը: Այդ կապն ինձ համար անհավանական է, քանի որ ես այդ մարդու պատմության մի փոքրիկ մասնիկն եմ։ Շատ փոքրիկ, բայց՝ մասնիկ։
Ավելի ուշ՝ Ավստրալիայի հավաքականում, ես աշխատել եմ երկրի պատմության մեջ երևի թե մեծագույն խաղացողի՝ Թիմ Քեհիլի հետ, և ես կրկին դարձա նրա պատմության մի մասը։ Նույնը Սոն Հին Մինի դեպքում է՝ Հարավային Կորեայի մեծագույն ֆուտբոլիստի, որի պատմության մի հատվածն էլ ես եմ կազմում։
Այնպես որ, երբ խոսքը վերաբերում է «Ալ-Նասրին», այստեղ ամեն ինչ պարզ էր․ այստեղ Ռոնալդուն է, և դու հասկանում ես, որ նույնպես կարողես դառնալ նրա մեծ պատմության մի փոքրիկ մասնիկը։ Եվ սա ոչ թե էգոյի, այլ իմ սեփական կյանքի ուղու, մանկուց իմ երազած գործի մասին է։ Դու պարզապես հայտնվում ես այս մարդկանց հետ ճանապարհին կապված։ Այնպես որ, սա ևսժ մի գրավիչ գործոն էր․ ոչ թե նրա համար, որ հետագայում իմ մասին են պատմելու, այլ որ ես ինքս կկարողանամ պատմել այս պատմությունը», – Պոստեկօղլուի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ Պոստեկօղլուն «Ալ-Նասրում» փոխարինել է Խորխե Ժեզուսին:




























































