«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները համեմատել է պաշտպաններ Վենսան Կոմպանիին ու Վիրջիլ վան Դեյկին։
«Նրանք երկուսն էլ նշանակալի խաղացողներ են։ Միշտ պետք է նայել հաջողակ թիմի շղթային, իսկ այն գալիս է պաշտպանության լիդերներից՝ ցույց տալով, թե որքան կարևոր է պաշտպանությունը։
Վինին հիանալի խաղացող է։ Այն, թե ինչպես էր իր գործով զբաղվում, ինչպես էր պայքարում վնասվածքների դեմ․․․Այն վնասվածքների թիվը, որոնք բոլորը տեսել են, երբ նա խաղում էր ու նրանք, որոնց մասին չեն իմացել, անհավանական է։
Անհավանական առաջատար, ահռելի քանակությամբ արժանիքներով մեծագույն ավագ ու ԱՊԼ-ի պատմության լավագույն պաշտպաններից մեկը։
Վիջիլը մի քիչ այլ է։ Նա ավելի շատ Rolls-Royce-ի է նման, եթե ուզում եք, նա շատ սահանկումներ չի անում։ Նա անհրաժեշտ տեղում է հայտնվում ու խլում է գնդակը։ Նրա հարվածն ամենաուժեղն էր, երբ հարվածում էր վերևի անկյունը»,- Միլների խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Միլները Կոմպանիի հետ խաղացել է «Մանչեսթեր Սիթիում»։