Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կոչ է արել ողջ մրցաշրջանի ընթացքում թիմից միայն իդեալական արդյունքներ չակնկալել։
«Սերուցքայինները» նախօրեին վստահորեն առավելության էին հասել «Մալագայի» նկատմամբ (4-0) և Իսպանիայի Լա լիգայի մեկնարկային երեք տուրերից հետո 9 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
«Բարդ ժամանակներ դեռ կգան. մենք պարտություններ կկրենք և կտուժենք վնասվածքներից, ձեր քննադատությունը կլինի արդարացված, իսկ երկրպագուները մեզ կսուլեն։ Ես գիտեմ, որ այդ ամենը լինելու է։ Հենց այդպիսի պահերին մենք պետք է տոկունություն դրսևորենք, շարունակենք պայքարել և թույլ չտանք, որպեսզի այդ բարդ ժամանակահատվածը կործանի ողջ մրցաշրջանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պորտուգալացի մասնագետը։
Հավելենք, որ սեպտեմբերի 4-ին մադրիդյան գրանդն արտագնա խաղում ուժերը կչափի «Բետիսի» հետ։

























































