UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համարը զբաղեցնող հայ մարտիկ Արման Ծառուկյանը հայտնի սթրիմեր N3on-ին առաջարկել է դառնալ իր մարտավկան բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի դեմ մենամարտում:
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայանալիք UFC 331 մրցաշարի շրջանակում կայանալիք այս դիմակայությանն անկյունից աջակցելու համար Ծառուկյանը բլոգերին 50 հազար դոլար է խոստացել, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը։
«Միայն թե ասա Չիմաևին, որ ինձ չհարվածի, եղբա՛յր»,- սթրիմերի խոսքերն է մեջբերում Happy Punch-ը X սոցիալական ցանցում։
29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում (MMA) պրոֆեսիոնալ մակարդակով իր նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերին, իսկ UFC-ում հանդես է գալիս 2019-ի ապրիլից։ Նրա ակտիվում կա 23 հաղթանակ (որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ) և երեք պարտություն։ Արմանը նաև ազատ ոճի ըմբշամարտի և MMA-ի սպորտի վարպետ է։



























































