Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Ալ-Ռիադի» դարպասը (4-0):
Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Աբդուլելահ Ալ-Ամրին, առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+1′) Անժելո Գաբրիելը կրկնապատկեց հյուրերի առավելությունը, իսկ 58-րդ րոպեին աչքի ընկավ Ժոաու Ֆելիքսը:
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը բաց էր թողել առաջնության մեկնարկային տուրը, այս մրցաշրջանում իր առաջին հանդիպումն անցկացրեց: Նա դաշտ դուրս եկավ փոխարինման և 83-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ խփելով պաշտոնական խաղերում իր կարիերայի 977-րդ գնդակը։
Այս հաղթանակից հետո «Ալ-Նասրը» 2 խաղից հետո վաստակեց 6 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով (խփած և բաց թողած գնդակների +7 տարբերությամբ) գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ շրջանցելով նույնքան միավոր ունեցող «Ալ-Հիլալին»։
Գոլերը` ԱՅՍՏԵՂ




























































