Այս մրցաշրջանի ավարտին «Տոտենհեմը» մտադիր է բաժանվել պաշտպան Դենի Ռոուզից: Անգլիական ակումբը կարող է խաղացողին վաճառել իջեցված գնով: Հնարավոր է, որ «Տոտենհեմը» վաճառի Ռոուզին հինգ միլիոն ֆունտով, գրում է Football Insider-ը:
Այս պահին Ռոուզը «Նյուքասլի» ֆուտբոլիստ է, նա հանդես է «կաչաղակների» կազմում վարձավճարով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նյուքասլը» մտադիր է գնել ֆուտբոլիստի պայմանագիրը «Տոտենհեմից»:
Իր հերթին, «Նյուքասլը» շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները, գրում է Sky Sports-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նյուքասլի» համար առաջնային է Մաուրիսիո Պոչետինոյին հրավիրելը։ Հաղորդվում է, որ արգենտինացի մասնագետին պատրաստ են տարեկան 19 միլիոն ֆունտ վճարել։