«Նյուքասլը» շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները, գրում է Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նյուքասլի» համար առաջնային է Մաուրիսիո Պոչետինոյին հրավիրելը։ Հաղորդվում է, որ արգենտինացի մասնագետին պատրաստ են տարեկան 19 միլիոն ֆունտ վճարել։
Պոչետինոն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում հեռացվել էր Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից։