«Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզը հայտնել է, որ շուտով կհեռանա լոնդոնյան ակումբից.
«Չպետք է հանճար լինել հասկանալու համար, որ իմ օրերը «Տոտենհեմում» հաշված են: Կարիերայումս առաջին անգամ պայմանագրիս ժամկետն ակումբի հետ ավարտվում է ավելի շուտ, քան մեկ տարուց:Սա նոր փորձ է ինձ համար:
Այնքան էլ հաճելի չէ մարզումների ժամանակ ներդնել ամբողջ ուժերը, բայց իմանալ, որ հանգստյան օրերին չես խաղալու: Սա բարդ է: Երբ մեր նախկին մարզչին հեռացրին, ինձ համար դա վերջն էր: Նոյեմբերին ու դեկտեմբերին չեմ խաղացել, իսկ հունվարին վարձակալությամբ տեղափոխվել եմ «Նյուքասլ Յունայթեդ» վարձակալության հիմունքներով: Բարդ էր»,- Դենի Ռոուզի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Ռոուզը «Տոտենհեմի» կազմում ԱՊԼ-ի 12 հանդիպման է մասնակցել: «Նյուքասլի» կազմում նա Անգլիայի առաջնության 9 խաղի է մասնակցել: