«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի լեգենդ Սթիվեն Ջերարդը նոր մրցաշրջանում կհամատեղի TNT Sports հեռուստաընկերության փորձագետի և մեկնաբանի պաշտոնները։
Ակնկալվում է, որ անգլիացին այժմ կանոնավոր կերպով կաշխատի Անգլիայի Պրեմիեր լիգայի, Չեմպիոնների լիգայի և Անգլիայի գավաթի հանդիպումների հեռարձակումների ժամանակ:
Ջերարդը կշարունակի հանդես գալ որպես հիմնական փորձագետ, սակայն պարբերաբար կմիանա նաև հանդիպումների բուն մեկնաբանմանը՝ աշխատելով կողք կողքի TNT Sports-ի առաջատար մեկնաբանների հետ։
Նշենք, որ նախկինում 46-ամյա Ջերարդն արդեն աշխատել է այս հեռուստաընկերությունում որպես հրավիրյալ փորձագետ, սակայն այժմ նրա մասնակցությունը եթերներին կրելու է մշտական և ավելի ընդգրկուն բնույթ:




























































