«Ռոդինայի» գլխավոր մարզիչ Խուան Դիասը արձագանքել է իր թիմի հարձակվող Արթուր Ղարիբյանի դուբլին, որը խաղադաշտ դուրս եկավ պահեստայինների նստարանից «Զենիթի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի հանդիպմանը (2-1):
«Ես չեմ ուզում ինձ վերագրել Ղարիբյանին դաշտ դուրս բերելու համար վաստակը: Դուբլն ամբողջությամբ նրանն է:
Նա պետք է կատարեր խաղային ծրագիրը: Եվ նա այն իրականացրեց», — Դիասի խոսքերն է փոխանցում Championat-ի թղթակիցը:
Ղարիբյանը խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսի սկզբում և գոլ խփեց 59-րդ և 65-րդ րոպեներին:


























































