Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Բեռնալը կարող է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։
Ինչպես հաղորդում է իսպանական Sport.es պարբերականը, «քաղաքայինների» հետաքրքրությունը Բեռնալի նկատմամբ պայմանավորված է թիմի առաջատար Ռոդրիին փոխարինելու հավանական անհրաժեշտությամբ՝ վերջինիս ակումբից հեռանալու դեպքում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող այլ ակումբներ։
Հիշեցնենք, որ Մարկ Բեռնալը «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Ավարտված ակումբային մրցաշրջանում նա կատալոնական թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

























































