Այսօր՝ հուլիսի 23-ին, Հայաստանի գործող փոխչեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» սկսեց պայքարը Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ․ մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլում։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս ուժերը չափեց տեղի «Զիմբրուի» հետ։
Հանդիպումը կայացավ Մոլդովայի Քիշնև քաղաքի «Զիմբրու» մարզադաշտում և ավարտվեց 1-1 հաշվով․ հանդիպման առաջին գոլն իր ակտիվում գրանցեց մրցակցի ֆուտբոլիստ Բիտկան, իսկ երևանյան թիմի կազմում գոլով պատասխանեց Կոստակեն։
Կոստակեի գոլն՝ ԱՅՍՏԵՂ։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին, Հայաստանում։
Նշենք, որ այսօր Երևանում, Կոնֆերենցիաների լիգայի նույն փուլի շրջանակում, «Ալաշկերտը» ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը ռումինական «Կլուժի» հետ։ «Փյունիկն» արտագնա խաղում 0-1 հաշվով զիջեց «Դեբրեցենին»։
























































