Մադրիդի «Ռեալի» և «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը կիսվել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի՝ Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականների միջև կայանալիք հանդիպման վերաբերյալ իր սպասելիքներով։
«Մենք վստահ ենք, որ դուրս կգանք Մունդիալի եզրափակիչ։ Երազում ենք մրցաշարում մեր երկրորդ հաղթանակի մասին։ Կեցցե՛ Իսպանիան»,- լեգենդար դարպասապահի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Իսպանիայի և Ֆրանսիայի միջև կիսաեզրափակիչի հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 14-ին։ Գլխավոր մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին։
























































