Սկոպյեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-20 առաջնությունում 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Եզրափակիչ գոտեմարտում Եփրեմյանը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին:
61 կգ քաշային Գագիկ Ղազարյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Բրոնզե գոտեմարտում հայ ըմբիշը 4-1 հաշվով առավելության հասավ իտալացի մրցակցի նկատմամբ։
125 կգ քաշային Հենրիկ Հայկյանը ևս դարձավ մեդալակիր։ Բրոնզե գոտեմարտում հայ ըմբիշը 8-0 հաշվով առավելության հունգարացի մրցակցի նկատմամբ։




























































