Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալն ավելի վաղ մեկնաբանել է Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի դեմ առաջիկա խաղը։
«Մենք վախ չունենք։ Եթե որևէ մեկը պետք է վախենա, դա Ֆրանսիան է։ Մենք նրանց արդեն դուրս ենք թողել։ Ակնհայտ է, որ երկու թիմերն էլ հիանալի, համաշխարհային մակարդակի թիմեր են։ Կտեսնենք, թե ինչ կլինի», — ասել է Յամալը, ըստ The Touchline-ի։
«Նա կարող է ասել այն, ինչ ուզում է, բայց մենք կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել։ Հանդիպումից հետո կտեսնենք, ում օգտին կլինի արդյունքը»,- արձագանքել է Յամալի խոսքերին Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Իբրահիմա Կոնատեն։
«Ես չէի ասի, որ մենք վախենում ենք։ Մենք գիտենք մեր ուժեղ կողմերը։ Մենք գիտենք, որ Իսպանիան նույնպես հիանալի թիմ ունի, և նրանք շատ լավ մրցաշար անցկացրեցին։ Մենք կենտրոնացած ենք մեր նպատակի՝ հաղթանակի վրա», — Մաքսանս Լակրուայի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը։
Ֆրանսիայի և Իսպանիայի միջև Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղը կկայանա երեքշաբթի՝ հուլիսի 14-ին։
























































