Լոնդոնի «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Վիեյրան գնահատել է «եռագույնների»՝ ԱԱ-2026-ի եզրափակիչ դուրս գալու շանսերը քառորդ եզրափակիչում Մարոկկոյի ընտրանու նկատմամբ տարած վստահ հաղթանակից (2-0) հետո։
Ֆրանսիացի լեգենդար կիսապաշտպանը համոզմունք է հայտնել, որ իր հայրենակիցներն այս պահին գերազանցում են հավանական մրցակիցներին։
«Եթե Ֆրանսիան կիսաեզրափակիչում հանդիպի Իսպանիային, ապա լուրջ խնդիրներ չի ունենա։ Այս հավաքականն ավելի ուժեղ է, քան այն թիմը, որը կար չորս տարի առաջ։ Իսկ ահա Իսպանիան, իմ կարծիքով, թուլացել է։ Ես չեմ տեսնում որևէ մեկին, ով կարող է խանգարել «եռագույններին» հասնել մրցաշարի եզրափակիչ»,- Վիեյրայի խոսքերը մեջբերում է BBC Sport-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիա — Բելգիա քառորդ եզրափակիչի հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 10-ին։ Այս դիմակայության հաղթողն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում կդառնա Ֆրանսիայի ազգային հավաքականի մրցակիցը։
























































