Երեքշաբթի՝ հուլիսի 7-ին, Բրազիլիայի ազգային հավաքականի ինքնաթիռն ԱՄՆ-ից մեկնել է Ռիո դե Ժանեյրո։ Սակայն ազգային թիմի օդանավում եղել է ընդամենը մեկ խաղացող։ Այս մասին հայտնում է Metropoles-ը։
Այդ միակ ֆուտբոլիստը «Ֆլամենգոյի» պաշտպան Դանիլոն էր։ «Սելեսաոյի» մնացած խաղացողները նախընտրել են հայրենիք վերադառնալու փոխարեն մրցաշարի ավարտից անմիջապես հետո մեկնել այլ երկրներ՝ հանգստանալու նպատակով։
Հիշեցնենք, որ 1990 թվականից ի վեր առաջին անգամ Բրազիլիայի հավաքականը չկարողացավ հասնել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում բրազիլացիները 1-2 հաշվով պարտություն կրեցին Նորվեգիայի ընտրանուց և վաղաժամ ավարտեցին ելույթները Մունդիալում։























































