Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի վիճակահանությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Յունիսպորտն» ընդգրկվեց E խմբում, որտեղ մրցակիցներն են գերմանական «Վայլիմդորֆը», էստոնական «Տալլինն» ու իսլանդական «Ռեյկյավիկը»։Այս խմբի խաղերը կկայանան օգոստոսի 25-30-ը, Երևանում։
Հիմնական փուլը նախատեսված է հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։ Նոյեմբերի 4-ից կսկսվի փլեյ-օֆֆը, իսկ եզրափակիչները կկայանան մայիսին։




























































