Հարավային Կորեայում խստացրել են անվտանգության միջոցառումները՝ ազգային հավաքականի հայրենիք վերադառնալու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Կորեացիները լքել են աշխարհի 2026 թվականի առաջնությունը խմբային փուլի արդյունքներով։ Նրանք 3 տուրում վաստակել են ընդամենը 3 միավոր և, խմբում գրավելով 3-րդ տեղը, չեն կարողացել նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։ Այս ձախողումից հետո թիմի գլխավոր մարզիչ Հոն Մյոն Բոն հրաժարական է տվել պաշտոնից։
Ինչոնի ոստիկանական վարչությունը հավաքականի անվտանգությունն ապահովելու նպատակով օդանավակայան է ուղարկել 160 ոստիկանի, ինչպես նաև ներգրավել է հատուկ պահպանության 25 աշխատակցի։
«Մենք որոշել ենք աշխատակիցներ ուղարկել՝ թիմի ժամանման պահին հնարավոր միջադեպերը կանխելու համար։ Մենք խստորեն կարձագանքենք ցանկացած հակաօրինական գործողության, այդ թվում՝ առարկաներ նետելուն»,- նշված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ։
Անվտանգության նման աննախադեպ միջոցառումներ ձեռնարկվել են Հոն Մյոն Բոյի հասցեին հնչած սպառնալիքների պատճառով։ Անհայտ անձինք սպառնացել են հաշվեհարդար տեսնել մասնագետի հետ՝ Հարավային Կորեա վերադառնալուց հետո:
























































