Հյուսիսային Ամերիկայում անցկացվող Աշխարհի առաջնության 1/16-ի առաջին խաղն արդեն մեկնարկել է: Հարավային Աֆրիկան և Կանադան մրցում են Լոս Անջելեսում։
Այս հանդիպումը պատմական է․ առաջին անգամ ԱԱ-ների պատմության մեջ մրցաշարն անցկացնող երկիրը հանդես չի գա սեփական հարկի տակ։ Կանադայի հավաքականն այսօրվա հանդիպումը ՀԱՀ-ի հետ անցկացնում է ԱՄՆ-ում (Կանադան, ԱՄՆ-ն ու Մեքսիկան կազմակերպիչ երկրներն են)։
Հիշեցնենք, որ 48 թիմ առաջին անգամ է մասնակցում ընթացիկ Աշխարհի առաջնությանը:
Դրանցից 16-ը արդեն կորցրել են գավաթի համար պայքարելու իրենց հնարավորությունը և դուրս են մնացել մրցաշարից: Մնացած 32 թիմերը կփորձեն իրենց բախտը փլեյ-օֆֆ փուլում՝ սկսելով 1/16-ի փուլից:
























































