Ճապոնիայի հավաքականը հաճելիորեն զարմացրեց Աշխարհի առաջնությունում իր ելույթով, և նրա հավակնությունները մեծանում են։ Ինչպես բացատրեց դարպասապահ Զիոն Սուզուկին, թիմի մտածելակերպը 1998 թվականից ի վեր, փոխվել է։
«Որպես թիմ՝ մենք ունենք հստակ նպատակ՝ տիտղոս նվաճել։
Չնայած մենք պետք է մտածենք դրա մասին խաղ առ խաղ, քայլ առ քայլ։ Մենք տիտղոս ենք ուզում», — Սուզուկիի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։
Նախկինում Ճապոնիայի հավաքականը Աշխարհի առաջնությունում լավագույն դեպքում հասել էր միայն 1/8 եզրափակիչ՝ հինգ անգամ։























































