Ալժիրի հավաքականի դարպասապահ Լուկա Զիդանը պատմել է, թե ինչպես է հաղթահարում հոգեբանական ճնշումը 2026 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ։
Արգենտինայի ընտրանուց կրած պարտությունից (0:3) հետո դարպասապահը խոստովանել է, որ օգտվում է հոգեբան-մարզչի ծառայություններից և փորձում է ճնշումը վերածել լրացուցիչ մոտիվացիայի։
«Ես ինքս ինձ վրա ճնշում չեմ գործադրում։ Այն, ինչ ես իրականում փնտրում եմ, ադրենալինն է։ Ես սկսել եմ աշխատել հոգեբան-մարզչի հետ։ Երբեք այս մասին չէի բարձրաձայնել։
Դա պարզապես փոխեց իմ կյանքը, հատկապես՝ ֆուտբոլում։ Ես կարծում եմ, որ այսօր հոգեպես առողջ լինելը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկապես առողջ լինելը»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Onze Mondial-ը։
Հիշեցնենք, որ առաջին տուրից հետո Ալժիրի հավաքականն առանց վաստակած միավորի զբաղեցնում է J խմբի վերջին հորիզոնականը։ Աշխարհի առաջնության շրջանակում Ալժիրն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 23-ին՝ մրցելով Հորդանանի դեմ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 07։00-ին։
























































