Կատալոնական «Բարսելոնայի» 19-ամյա հենակետային կիսապաշտպան Մարկ Բեռնալը խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» 26-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսի մասին՝ նշելով, որ մեծագույն սիրով նրան կտեսներ իր թիմում։
«Այն ֆուտբոլիստը, որի դեմ չէի ցանկանա խաղա՞լ. Խուլիան Ալվարեսը։ Այն խաղացողը, ում կցանկանայի հրավիրել «Բարսա՞». միանշանակ Խուլիան Ալվարեսը»,- երիտասարդ կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Diari Ara-ն։
Նշենք, որ ավարտված մրցաշրջանում Ալվարեսն «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Վերջերս հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» պատրաստվում է արգենտինացու տրանսֆերի դիմաց մադրիդյան ակումբին առաջարկել 135 միլիոն եվրո, ինչպես նաև ևս 15 միլիոն եվրո՝ հնարավոր բոնուսների տեսքով։



























































