Այսօր կայացավ ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Գերմանիա-Կյուրասաո հանդիպումը՝ E խմբի շրջանակում։ Հանդիպումն ավարտվեց գերմանացիների վստահ հաղթանակով՝ 7-1 հաշվով։
Կյուրասաոյի հավաքականը, որն առաջին հանդիպումն է անցկացնում իր պատմության մեջ Աշխարհի առաջնությունում, խփել է նաև կղզիաբնակների առաջին գոլը մրցաշարում, Գերմանիայի հետ հանդիպմանը։
Լիվանո Կոմենենսիան հավասարեցրեց հաշիվը 21-րդ րոպեին: Ավելի վաղ՝ վեցերորդ րոպեին, Ֆելիքս Նմեչան բացեց հաշիվը՝ առաջ մղելով գերմանական թիմին: Հետագայում Գերմանիայի հավաքականի կազմում գոլերի հեղինակ դարձան Շլոտերբեկը, Հավերցը (դուբլ), Մուսիալան, Բրաունը, Ունդավը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Այս խմբի մյուս հանդիպումը՝ Կոտ դ՛Իվուար — Էկվադոր, կկյանա Երևանի ժամանակով 03։00-ին։
























































