Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դիտարկում է կարիերան շարունակելու նոր տարբերակներ։ 37-ամյա ֆուտբոլիստն իր գործակալ Պինի Զահավիի հետ մեկնել է ԱՄՆ՝ բանակցություններ վարելու նպատակով։
հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ` այնտեղ ֆուտբոլիստի ներկայացուցիչը կբանակցի MLS-ը ներկայացնող «Չիկագո Ֆայեր» ակումբի հետ։ Լևանդովսկիին հնարավորություն է ընձեռվել ինքնուրույն ընտրելու պայմանագրի կնքման ժամկետը՝ երկու կամ երեք տարի։
Աղբյուրի համաձայն՝ լեհ ֆուտբոլիստը հնարավոր տեղափոխության վերաբերյալ դեռևս որևէ մեկին վերջնական խոստում չի տվել։ Հիշեցնենք, որ հունիսի 30-ին սպառվում է Լևանդովսկիի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական «Բարսելոնայի» հետ։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը կատալոնացիների կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































