Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի հայտացուցակում երեկ մեկնարկած աշխարհի 2026 թվականի առաջնության ընթացքում հարկադրված փոփոխություն է տեղի ունեցել։
Ազգային ընտրանի է հրավիրվել անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Մարկոս Սենեսին։
29-ամյա ֆուտբոլիստն Արգենտինայի հավաքականում կփոխարինի ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Լեոնարդո Բալերդիին։ Վերջինս աջ ոտքի սրունքի մկանի վնասվածք է ստացել և չի կարողանա շարունակել մասնակցությունը կարևորագույն ստուգատեսին։
Արգենտինայի հավաքականը ԱԱ-2026-ում իր մրցելույթները կսկսի հունիսի 17-ին Ալժիրի դեմ խաղով։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը J խմբում կմրցի նաև Ավստրիայի (հունիսի 22) և Հորդանանի (հունիսի 28) հավաքականների հետ։























































