«Լիվերպուլի» հենակետային կիսապաշտպան, Ճապոնիայի հավաքականի ավագ Ուատարու Էնդոն բաց կթողնի Աշխարհի առաջնությունը։
Այդ մասին հայտնում է Japan Football-ը, տեղեկությունը քիչ առաջ հաստատեց նաև Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ Էնդոյի վնասվածքը լուրջ է և նա չի կարող մասնակցել մրցաշարին։ Նրա փոխարեն թիմի ավագի թևկապը կկրի Կո Իտակուրան («Այաքս»)։
Նաև Ճապոնիայի հավաքականի հայտացուցակում Էնդոյին կփոխարինի հարձակվող Շուտո Մաչինոն Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։
























































