Աշխարհի 2026 թվականի առաջնությանը նախապատրաստվող Անգլիայի ընտրանին մրցաշարի մեկնարկից առաջ անցկացրեց վերջին ստուգողական հանդիպումը՝ 3-0 հաշվով վստահ առավելության հասնելով Կոստա Ռիկայի նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Դեկլան Ռայսը, որին գոլային փոխանցում կատարեց Էնթոնի Գորդոնը։ 68-րդ րոպեին Գորդոնը արդեն ինքը դարձավ գոլի հեղինակ՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածն ու կրկնապատկելով անգլիացիների առավելությունը։ Խաղի վերջակետը 87-րդ րոպեին դրեց Օլի Ուոտկինսը՝ հաշիվը դարձնելով խոշոր։
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականն ընդգրկված է Մունդիալի L խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիան, Գանան և Պանաման։ Աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 11-ին և տևելու է մինչև հուլիսի 19-ը։
Հանդիպման գոլերը` ԱՅՍՏԵՂ




























































