Հեղինակավոր Transfermarkt պորտալը թարմացրել է Իսպանիայի Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Հրապարակված նոր տվյալների համաձայն՝ Իսպանիայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալն է։ Երիտասարդ տաղանդի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։
Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Լամին Յամալ («Բարսելոնա») — 200 մլն եվրո
- Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») — 180 մլն եվրո
- Պեդրի («Բարսելոնա») — 150 մլն եվրո
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») — 140 մլն եվրո
- Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ») — 130 մլն եվրո
- Խուլիան Ալվարես («Ատլետիկո Մադրիդ») — 100 մլն եվրո
- Ֆերմին Լոպես («Բարսելոնա») — 100 մլն եվրո
- Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ») — 90 մլն եվրո
- Արդա Գյուլեր («Ռեալ Մադրիդ») — 90 մլն եվրո
- Պաու Կուբարսի («Բարսելոնա») — 80 մլն եվրո
























































