Փարիզի ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի՝ լոնդոնյան «Արսենալի» դեմ եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ գլխավոր խաղը կայացավ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։ Գերմանացի մրցավար Դանիել Զիբերտի գլխավորությամբ անցկացված դրամատիկ հանդիպումն ավարտվեց փարիզեցիների հաղթանակով. հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվեց 1:1 հաշիվը, իսկ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Լուիս Էնրիկեի սաները (4:3)։
Պորտուգալացի կիսապաշտպանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվեց միայն լրացուցիչ ժամանակում՝ 106-րդ րոպեին։ Վիտինյան եզրափակիչում փայլուն վիճակագրություն է գրանցել. նրա փոխանցումների ճշգրտությունը կազմել է տպավորիչ 97%։
Նշենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում ՊՍԺ-ն երկու դիմակայությունների արդյունքում ծանր պայքարում առավելության էր հասել Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ (6:5), իսկ Լոնդոնի «Արսենալը» պայքարից դուրս էր թողել Մադրիդի «Ատլետիկոյին» (2:1):


























































