Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» խոշոր հաշվով առավելության հասավ «Քրիստալ Փելասի» նկատմամբ (3-0):
Մանչեսթերյան ակումբի կազմում հանդիպման 32-րդ րոպեին հաշիվը բացեց Անտուան Սեմենյոն, իսկ 40-րդ րոպեին Օմար Մարմուշը կրկնապատկեց տանտերերի առավելությունը: Խաղի վերջնահաշիվը 84-րդ րոպեին ձևակերպեց Սավինյոն:
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վաստակեց 77 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Արսենալին» զիջելով ընդամենը 2 միավորով:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

























































