Իտալիայի առաջնության 36-րդ տուրի վերջին խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ գոլառատ և դրամատիկ խաղում զիջեց «Բոլոնիային» (2-3):
Հյուրերի կազմում արդեն 9-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆեդերիկո Բերնարդեսկին, իսկ 34-րդ րոպեին Ռիկարդո Օրսոլինին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ կրկնապատկելով «Բոլոնիայի» առավելությունը:
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+2) Ջովանի դի Լորենցոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Սանտոսը վերականգնեց հավասարությունը: Հանդիպման ելքը վճռվեց 90+1-րդ րոպեին, երբ Ջոնաթան Ռոուն շրջադարձ հարվածով խթեց հյուրերի հաղթական գոլը:
Այս պարտությունից հետո «Նապոլին» 70 միավորով շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում՝ առաջատար «Ինտերին» զիջելով 15 միավորով: «Բոլոնիան» վաստակած 52 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը:
Հանդիպման գոլերը ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































